Հաղթողներ

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԱՌԱՋԱԴԵՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՐԳԱՍԱԲԵՐ ՃԱՆԱՊԱՐՀ:

Պատմություն > Հաղթողներ

Դիանա Համլետի Սահակյան

ԱՌԱՋԻՆ ՏԵՂ: ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ 4 ՏԱՐՎԱ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՐԳԵՎ՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 3,000,000 ՀՀ ԴՐԱՄ:

Դիանա Համլետի Սահակյան

Դպրոց N160, 9-րդ դասարան

Դիանա Սահակյանն ի սկզբանե չէր ցանկանում մասնակցել մրցույթին, սակայն ծնողների և դասղեկի խնդրանքով լրացրեց հայտը: Նա նույնիսկ չէր էլ սպասում, որ կարող է հաղթել: Այժմ Դիանան ցանկանում է ընդունվել Երևանի Պետական Բժշկական համալսարան և դառնալ բժշկուհի:
Քրիստինե Հակոբի Մարգարյան

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂ: ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ 2 ՏԱՐՎԱ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՐԳԵՎ՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 1,500,000 ՀՀ ԴՐԱՄ:

Քրիստինե Հակոբի Մարգարյան

Դպրոց N194, 9-րդ դասարան

Քրիստինե Մարգարյանը չէր ուզում մասնակցել մրցույթին և նույնիսկ հայտը չէր լրացրել: Նրա փոխարեն հայտը լրացրել էր դասղեկը, ապա նոր միայն տեղեկացրել Քրիստինեին: Մրցույթի ավարտից հետո Քրիստինեն մտածում էր, որ կգրավի 3-րդ կամ 4-րդ տեղերից մեկը, բայց 2-րդ տեղի մասին նույնիսկ չէր էլ մտածում: Այժմ Քրիստինեն ցանկանում է ընդունվել Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարան և դառնալ ֆինանսիստ:
Անի Արգիշտիի Գուլոյան

ԵՐՐՈՐԴ ՏԵՂ: ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ 1 ՏԱՐՎԱ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՐԳԵՎ՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 750,000 ՀՀ ԴՐԱՄ:

Անի Արգիշտիի Գուլոյան

Դպրոց N123, 9-րդ դասարան

Անի Գուլոյանը մասնակցել է մի շարք մրցութների: «ԷՐԵԲՈՒՆԻ» ԱՌԱՋԱԴԵՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ հերթականն էր նրա համար: Նա հույս էլ չուներ, որ կզբաղեցնի մրցանակային տեղ: Անին ուրախությամբ է հիշում միավորներն իմանալու օրը. «որ ասացին 3-րդ տեղն եմ գրավել, չէի հավատում , զարմացած կանգնել էի»: Այժմ Անին ցանկանում է ընդունվել Հայաստանում Ամերիկյան Համալսարան և դառնալ ծրագրավորող: