ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ՍԵԴՐԱԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ: ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ` ՀԻՄՆԱԴՐԱՄՆ ԻՐ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԱՎԵԼԻ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՎ ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ, ՀԶՈՐ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾԻՆ ՆՊԱՍՏԵԼԸ: ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՎՍՏԱՀԱԲԱՐ ՇԱՐԺՎՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ:

«Սեդրակյան» բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարը Դավիթ Մհերի Սեդրակյանի մոտ ծնվել է դեռևս իր ուսանողական տարիներին, երբ նա շարունակաբար քայլելով կրթության, ինքնազարգացման և գիտելիքների ամրապնդման ճանապարհով, անվերապահորեն գիտակցել է դրանց կարևորությունն ու անփոխարինելիությունը: Ցանկացած նյութական բարիք ձեռքբերովի և կորուսյալ է, սեփական գիտելիքն ու ունակություններն են մնայուն, որոնք թույլ են տալիս մարդուն կերտել բարեկեցիկ ապագա իր և իր ընտանիքի համար: «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, տնօրինությունը, հիմնադրամի գործունեության ընթացքում դրան առնչվող բոլոր շահառուները, վստահաբար, այս գաղափարների կրողներն են: Մեր բարեգործական հիմնադրամը առաջադեմ գաղափարների, մարդկային ունակությունների անսահմանապակ հորիզոնների և հարմարավետ կենսակերպի ձգտումների իրագործման հարթակ է: